Խելացի, խոհեմ, շնորհալի երիտասարդները մտածում են ինչպես ապրել, իսկ էշ կերած, էշ մեծացած լակոտները, որ չգիտես, որտեղի՞ց են առաջացել, ամեն ամիս իրենց նման էշ են լույս աշխարհ գցում…
Ոչ մեկ չի խոսում, թե այսօր հայ մարդը ընտանիք ինչպե՞ս կազմի, ինչո՞վ պահի իր ընտանիքը, այն դեպքում, երբ պետությունը ոչ մի բան չի անում, որ ընտանիքները բարեկեցիկ ապրեն, ընդհակառակը այնքան հարկ ու տուրք է նշանակել, որ այսօր, երիտասարդներից շատերը չեն ուզում ամուսնանալ, որովհետև ապրելու միջոց չկա:
Ամեն կերպ ամուսնությունը կապում են դրսից ինչ-որ ուժերի, թե այդ ուժերն են, որ մեղավոր են այսօրվա այն տխուր պատկերի, որ ամուսնությունները Հայաստանում պակասել է: Եվ դա կապում են այլասերվածության հետ…
Ոչ, այդպես չէ… Այսօրը շատերը չեն ամուսնանում, որովհետև մտածում են, ինչպե՞ս պահեն իրենց նորաստեղծ ընտանիքը, որը գնալով աճելու է ու հետո ավելի են շատանալու հոգսերը:
Գոնե մտածենք, թե ինչպես անենք, որ հատկապես երիտասարդները ապահով ու բարեկեցիկ ապրեն ու ընտանիք կազմեն, դրել ենք ամուսնությունների պակասը, որակում ենք, ինչ-որ սեռային փոքրամասնությունների, դրսից նպաստող, ինչ-որ անհեթեթությունների… ողջ մեղքը բարդելով ոչ թե մեր երկրի ներսում ստեղծված ծայրահեղ աղքատության, սովի մատնված, խղճուկ կյանքով ապրող, այլ մեզնից դուրս, օտար ուժերին մեղադրելով, ներկայիս ամենացավոտ խնդիրները:
Այսինքն բանից պարզվում է, որ մենք ապրում ենք «Ապահով Հայաստանում» և չենք ուզում ընտանիք կազմե՞լ… Ոչ… մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մերն է օդը, ջուրը, հողը, ծառը, ծաղիկը, բայց մեր երկրում մեզ պահում են վարձով ապրող ստրուկի նման, որտեղ «տանուտերը» ամեն ամիս թանկացնում է վարձերը, որ այլևս հնարավոր չլինի ապրել… իսկ դուք ասում եք, ինչն է պատճառը, որ ամուսնությունները պակասել են… օլիգարխների, գողերի ու ավազակների երեխաները ամուսնանում են, որովհետև մտածելու բան չունեն, փոխարենը տուժում են խելացի, պատրաստված, շնորհքով երիտասարդները, որ մտածում են, ինչպե՞ս ապրել, կամ թողնում ու հեռանում են, որովհետև հարևան պետությունները իրենց ուղեղը կարողանում են գնահատել, կամ էլ մնում են ու չգիտեն, ինչպես ապրել, ընթացքում որոշ մարդիկ կհայտնվեն, որ կմտածեն, տեսնես, ի՞նչն է պատճառը, որ չի ամուսնանում…
Պատճառը մեկն է ՝ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդը, որ հազիվ կարողանում է գոյատևել, էլ ինչի՞ մասին է խոսքը… էլ որտեղից մտածի, թե ինչպես ամուսնանա, հետն էլ կին, երեխա պահի…
Իսկ մեքենա սիրող, հարստության հետևից վազող ջահելները, ՈՐ ՇԱՏ ԵՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ, գտնում են հարուստ ՝ էշ կերած, էշ մեծացած լակոտներին ու ամուսնանում… կարևորը գրպանը լիքը լինի, մնացածի հերն էլ անիծած… դրա համար էլ էշ կերածներն ու էշ մեծացածները այսօր վխտում են մեր երկրում, աջ ու ձախ քյաբաբ ուտողներ են ու պետության փողերը լափողներ, իսկ խելացի, խոհեմ, շնորհալի երիտասարդները մտածում են, ինչպես ապրել… այն դեպքում, որ ոչ գրողն է կարողանում գրելով ապրել, ոչ նկարիչն է կարողանում նկարելով ապրել, ոչ երաժիշտը, ոչ… ոչ… հետո ասում ենք, ինչո՞ւ են գնում, ինչո՞ւ են լքում Հայաստանը, ինչո՞ւ չեն ամուսնանում…