Փետրվարի 12-ին մահացած ԵԿՄ անդամ Գոռ Ասատրյանին սպանել են:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․ Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո՝ փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է»,- հավելեցին ՔԿ-ից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․ Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»:
Ավելի վաղ ԵԿՄ-ից հայտնել էին, թե փետրվարի 12-ին, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։