Օլիմպիադային ընդառաջ նոր հրթիռային համակարգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիան պատրաստ է օգտագործել

նոր հրթիռային համակարգեր Լոնդոնի օլիմպիադային ժամանակ երկինքն անվտանգ պահելու համար:  Այս մասին Ռոյթերս գործակալության փոխանցմամաբ հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության

նախարար Ֆիլիպ Հոմմոնդը:  “”Լոնդոնում կայանալիք օլիմիականխաղերի անվտանգության ապահովման համար կարվի ամեն ինչ, այդ թվում` կտեղակայվեն “”երկիր-երկինք”” դասի նոր հրթիռային համակարգեր””. Ասել է նախարարը:   Այս իմաստով առավել հագեցած է չինական փորձը, երբ 2008թ ի պեկինյան խաղերի ժամանակ չինացիները հակաօդային պաշտպանոթյան համակարգերով  էին հագեցրել նաև օլիմպիական ավանն ու մազադաշտերը:  Այս ամենը կատարվում է ԱՄՆ ից հնչած կասկածների  ֆոնի վրա, երբ  Միացյալ Նահանգները հայտարարեցին,  որ օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոն կուղարկի հազարից ավելի հատուկ գործակալների,  իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին գրում է բրիտանական The Guardian ը:  Ընդհանուր առմամաբ  Լոնդոն 2012   ի անվտանգությունն ապահովելու համար կներգրավվեն 12 հզ բրիտանացի ոստիկաններ,  10 հզ մասնավոր թիկնապահական կազմակերպությունների աշխատակիցներ և 6 հզ բրիտանական  զինվորականներ: Հավելում է Reuters գործակալությունը:  




Լրահոս