ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Մոսկվայում վարորդն ամուսնության առաջարկություն է արել` տաքսիներով սիրտ պատկերելով:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Եթե բանկը հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, ապա պարտավո՞ր է արդյոք հաճախորդը վերադարձնել այդ գումարը:

Անի Կիրակոսյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, ով առանց օրենքի, այլ իրավական ակտերի կամ գործարքի սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ):

Այս կանոնը կիրառվում է՝ անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետեւանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` որոնք են խնամքի տրամադրման տեսակները: Ո՞վ իրավունք ունի օգտվելու խնամքի ծառայություններից:

Ստելլա Մանուչարյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուչարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ խնամքը տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր կամ հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններում եւ  սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում տրամադրվում է ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղաքացին (կամ նրա օրինական ներկայացուցիչը) պետք է դիմի փաստացի բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին, որտեղ քաղաքացուն տրամադրվում է «Խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտ» ձեւաթուղթը, որը լրացվում է քաղաքացուն սպասարկող տարածքային պոլիկլինիկայի կողմից: Տարածքային մարմնի ղեկավարը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այն ներկայացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը տարածքային մարմնից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:

 




Լրահոս