
Վանի նահանգի Արճեշ քաղաքի մոտ հարձակման է ենթարկվել իրանական համարներով ուղեւորատար ավտոբուսը։ Նշվում է, որ անհայտ անձինք իրենց ավտոմեքենայից կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է 6 մարդ։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսում գտնվել է 40 ուղեւոր։ Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ ու անվտանգության ուժեր։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Տարվում է հետաքննություն։Հիշեցնենք, որ Վանի նահանգը եւ մասնավորապես Արճեշը մեծապես տուժել են օրեր առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, ինչի արդյունքում այնտեղ տիրում է քաոսային իրավիճակ։