Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ուրբաթ ժամանել է Վարշավա՝ հայտարարելու առաջիկա մի քանի օրվա ընթացքում Լեհաստանին 137 միլիարդ եվրո տրամադրելու իր առաջարկի մասին։
Վարչապետ Դոնալդ Տուսկը դա ընդունել է որպես եվրոպական ասպարեզ Լեհաստանի վերադարձի նշան։
Միլիարդները, որոնք կփոխանցվեն Լեհաստանին, սառեցվել էին, քանի որ նախորդ ծայրահեղ պահպանողական կառավարությունը չէր ապահովում դատական իշխանության անկախությունն ու օրենքի գերակայությունը:
Ժամանակ չկորցնելով՝ լիբերալ Տուսկը վարչապետ ընտրվելուց հետո սկսել է արագորեն ազգային ինստիտուտների համակարգը համապատասխանեցնել ԵՄ նորմերին և մի շարք բարեփոխումներ կատարել: