Այս գիշեր ուժեղ քամին տասնյակ ծառեր է արմատախիլ արել Բաքվի ողջ տարածքով մեկ, տների տանիքներ է պոկել, էլեկտրական սյուներ և գովազդային վահանակներ:
Բաքու – Սումգաիթ մայրուղու երթևեկությունը կանգնեցվել է 10 – 15 րոպեով: Վարորդները ավազե քամու հետևանքով չէին կարողանում տեսնել ճանապարհը: Օդում թռչում էին քարերի, թիթեղների և այլ իրերի կտորներ, հաղորդում է «Լուրեր-Ադրբեջան» լրատվականը:
Հզոր քամու հետևանքով վնասվել են դրսում կայանված մեքենաները, որոնց վրա ընկել են տանիքների կտորներ:
Ինչպես հաղորդում է «Լուրեր-Ադրբեջան» լրատվականը, գիշերը Շտապ օգնություն են դիմել տարբեր մարմնական վնասվածքներով մոտ 10 հոգի:
Մայրաքաղաքի մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, տեղեկացնում է newsgeorgia.ru-ն: