Ունենք լրիվ հնարավորությունները Ամանորի նախատոնական առեւտուրը կազմակերպելու` թե՛ կենդանական ծագման, թե՛ բուսական ծագման մթերքների ուղղությամբ,-այսօր ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը:Նա հայտարարեց, թե անցած տարվա ձվի աժիոտաժը չի կրկնվի` հավելելով, որ բուծող ձեռնարկությունների հետ աշխատանք է տարվել` հարցը կարգավորելու համար:Միաժամանակ Գ. Բաղյանը հայտարարեց, թե մսի գինը նվազել է` 3 հազարից իջել է 2.8 հազար դրամի: Համեմատության համար նշենք, որ նշենք, որ անցած տարի 1 կգ տավարի միսն արժեր 1,600-1,800 դրամ:
Գ. Բաղյան. Անցած տարվա ձվի աժիոտաժը չի լինի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ