ՖՈՏՈ. «Ճապոնիան շուտով Հայաստանին մոտ 3 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԶԾ-ի սոցիալական ինտեգրման ծրագրի շրջանակում». Ճապոնիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հրավերով պատիվ եմ ունեցել մասնակցելու Նորին մեծություն Ճապոնիայի կայսեր 64-րդ տարեդարձի արարաղությանը։

Ցանկանում եմ բարեկամ Ճապոնիային հայտնել երախտագիտությունս ջերմ ընդունելության և առհասարակ Հայաստանին, մասնավորապես՝ արցախահայությանը ցուցաբերած ու ցուցաբերվելիք աջակցության համար։

Հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար Ճապոնիան արդեն 2 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի միջոցով ՝ որպես անհետաձգելի օգնություն։

«Մեզ համար կարևոր օրակարգն այժմ տեղական համայնքներում տեղահանված մարդկանց ինտեգրումն է։ Ճապոնիան շուտով Հայաստանին մոտ 3 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԶԾ-ի սոցիալական ինտեգրման ծրագրի շրջանակում։ Ինչպես ասացվածքն է ասում՝ իսկական ընկերը երևում է նեղության մեջ»,- նշել է իր խոսքում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը»։




Լրահոս