
Իսրայելական կործանիչները հարձակվել են Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարձակվել են «Հըզբոլլահի» ահաբեկիչների օբյեկտների վրա Ջեբել Բլատա շրջանում: Բացի այդ, «Հըզբոլլահի» դիտակետը խոցվել է Այտա ալ-Շաբ շրջանում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ «Իսրայելական բանակի հրետանին հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի Հանին և Մարվահին շրջաններին սպառնալիքները վերացնելու համար»: