
Եվրահանձնաժողովի ղեկավարը ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ մեկնել է Կիև։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի էջում գրել է․ «Կիևում եմ՝ նշելու ուկրաինացի ժողովրդի տոկունությունը։ Առավել քան երբևէ ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Ֆինանսական, տնտեսական, ռազմական, բարոյական աջակցություն ենք ցուցաբերում»։
Պաշտոնյան խոստացել է շարունակել ջանքերը՝ վերջնականապես ազատ տեսնելու Ուկրաինան։ Բացի Ֆոն դեր Լայենից, Կիևում են նաև Կանադայի, Իտալիայի, Բելգիայի վարչապետները։