80 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին հղումով:
Ավելի ուշ Լեբեդևի մահվան մասին տեղեկությունը հրապարակվել է նաև ՌԴ Գերագույն դատարանի կայքում։
Նշվում է, որ Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահը մահացել է փետրվարի 23-ին։
Լեբեդևը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 14-ին Մոսկվայում։ Նա 1989 թվականից ՌԽՖՍՀ գերագույն դատարանի նախագահն էր, իսկ 1991 թվականից՝ Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահը։