Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել՝ հայտնել է Լիպեցկի նահանգապետը։ Իգոր Արտամոնովի խոսքով՝ հրդեհը մարվել է, տուժածներ չկան։
Նա հավելել է, որ, նախնական տվյալով՝ հրդեհը բռնկվել է թռչող սարքի անկման հետևանքով։ Ուկրաինական անօդաչուներ են հայտնաբերվել նաև Տուլայի, Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում։
ՌԴ ՊՆ տվյալով՝ դրանք հաջողվել է խոցել։ Ռուսական հարվածների մասին էլ հայտնում է Օդեսայի իշխանությունը։ Անօդաչուների հարձակման հետևանքով կան ավերածություններ, հայտնի է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին։