
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչությունը քննարկել եւ հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր. Չի բացառվում, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում քննարկվի նրա թեկնածությունը:
ArmLur.am-ի հետ զրույցում ավելի վաղ Պապոյանն ասել էր, որ կուսակցությունում նրա թեկնածության հարցը չի քննարկվել:
Թե ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանի, արդյո՞ք պատգամավորի հետ այս հարցում համաձայնության կգան, պարզ կդառնա առաջիկայում: