Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ծանր է. առաջիկայում նրան վիրահատելն անհնար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը բժիշկները ծանր են գնահատել։

Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ArmLur.am-ին հայտնեց, որ վիճակը դեպի վատն է գնում, այդ իսկ պատճառով չեն կարող սրտի ստենդավորում իրականացրել։

Նա նշեց նաև, որ Գարիկ Գալեյանի հետ կապ չունի, բժիշկները թույլ չեն տալիս տեսակցել։

Հավելենք նաև, որ Գարիկ Գալեյանը գտնվում էր տնային կալանքի մեջ, նրա կալանքը վերջին անգամ երկարաձգել էին փետրվարի 21-ին ևս 2 ամսով։

Հիշեցնենք նաև, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 6-ին` թմրամիջոցների ապօրինի շրջանառության և խուլիգանության համար։ Հետագայում նույն մեղադրանքով կալանավորվեց։

Էմմա Միքայելյան




Լրահոս