Վիզայի դիմումը բավարարելու դեպքում անձնագիրը 5-7 օր մնալու է դեսպանատանը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիզայի դիմումը բավարարելու դեպքում անձնագիրը 5-7 օր մնալու է դեսպանատանը։

Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«ԱՄՆ մեկնելու օդանավի տոմսեր գնեք միայն այն ժամանակ, երբ վիզայով անձնագիրը ձեր ձեռքին է»,-նշում են դեսպանատնից։

ԱՄՆ դեսպանատուն պետք է ներկայանալ Ձեր վիզայի հարցազրույցին DS-160 դիմումի հաստատման այն համարով, որն օգտագործել եք ձեր հարցազրույցի օրը վերցնելու համար:

«Եթե դուք լրացրել եք նոր դիմում և ունեք DS-160 դիմումի նոր համար, ապա ՊԵՏՔ Է փոխեք ձեր հին համարը վիզայի հարցազրույցի համար դեսպանատուն ժամանելուց առնվազն 48 ժամ առաջ՝ հետևելով ստորև նշված քայլերին: Ի նկատի ունեցեք՝ դուք կարող եք փոխել ձեր DS-160 դիմումի համարը միայն մեկ անգամ: Բոլոր DS-160 դիմումները պետք է լրացված և մուտքագրված լինեն նախքան վիզայի համար հարցազրույցի օր վերցնելը: Եթե դուք չեք լրացրել և մուտքագրել ձեր DS-160 դիմումը, խնդրում ենք հնարավորինս շուտ դա անել, հակառակ դեպքում հարցազրույցի օրը ձեզ թույլ չեն տա ներկայանալ հարցազրույցին:

DS-160 դիմումի հաստատման համարը փոխելու անհրաժեշտ քայլերը.

Մուտք գործեք ձեր հաշիվ հետևյալ վեբկայքով՝https://ais.usvisa-info.com,
“Applicant Summary Page”-ում սեղմեք“gear” կոճակը և ընտրեք “Edit” տարբերակը,
DS-160 համարի դաշտում լրացրեք նոր փոփոխված դիմումի հաստատման համարը,
Ընտրեք“Save”,
Ներկայացեք ձեր հարցազրույցին նախատեսված օրը և ժամին։
Եթե ձեր հարցազրույցի օրը ներկայանաք մեկ այլ DS-160 դիմումի հաստատման համարով, ձեր մուտքը դեսպանատուն կարգելվի, և ստիպված կլինեք հարցազրույցի համար նոր օր վերցնել:

Հայտարարություն

2023թ․ հոկտեմբերի 18-ից սկսած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հյուպատոսական ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս չեն ընդունվում նախքան 2013թ․ հոկտեմբերի 8-ը թողարկված 100 դոլարանոց թղթադրամներ։ Դեսպանատունը կշարունակի ընդունել 2013թ․ հոկտեմբերից հետո թողարկված 100 դոլարանոց թղթադրամներ (նմուշը՝ այստեղ)։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հյուպատոսական ծառայությունների դիմաց վճարումներ ընդունվում են միայն կանխիկ՝ ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով։ Կրեդիտային քարտեր և չեկեր չեն ընդունվում։ Չափահաս քաղաքացու նոր անձնագրի տրամադրման և երեխայի ծննդյան հյուպատոսական գրանցման ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս ԱՄՆ քաղաքացիները կարող են նաև օգտվել pay.gov առցանց հարթակից։

Երևանում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս մշակում է ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները, K նախաամուսնական վիզաները և ոչ ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները»,-հայտնում են դեսպանատնից։




Լրահոս