
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է La Repubblica թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ղեկավարը հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին՝ զբաղված լինելու ներքին գործերով՝ կապված ֆերմերների բողոքի ակցիաների հետ։
Հրատարակությունը Մակրոնի որոշումը համարել է անհարգալից վերաբերմունք իտալացի գործընկերների նկատմամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անձամբ է ժամանել Կիև, որտեղից էլ կանցկացվի տեսակոնֆերանսը։