Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր. Աշխարհի գավաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում տեղի ունեցավ օղակների վարժության եզրափակիչը։

Հայաստանն ուներ երկու մասնակից։ Վահագն Դավթյանը նվաճեց բրոնզե մեդալը, Արթուր Ավետիսյանը գրավեց չորրորդ տեղը։

Ավելի վաղ նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել էր 6-րդ տեղը։

Փետրվարի 25-ին հենացատկի եզրափակիչում կմրցի նախորդ փուլի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար:




Լրահոս