Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է ATP Doha 2024 մրցաշարի հաղթող։
Եզրափակչում Կարենը երկու սեթում 7-6, 6-4 հաշվով հաղթել է չեխ թենիսիստ Յակուբ Մենսիկին։
Կարեն Խաչանովի կարիերայում սա ATP շարքի հինգերորդ հաղթական մրցաշարն է՝ Փարիզ, Մոսկվա, Մարսել, Ժուհայ և Դոհա։