
Սանկտ Պետերբուրգից Կալինինգրադ մեկնած ինքնաթիռը տեխնիկական պատճառով վերադարձել է Պուլկովո օդանավակայան, ուղեւորները մեկնել են պահեստային ինքնաթիռով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ռոսիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից։
«Ինքնաթիռը տեխնիկական պատճառով վերադարձել է Պուլկովո օդանավակայան: Ուղևորներն ուղարկվել են պահեստային ինքնաթիռով»,- ասել է գործակալության զրուցակիցը։