
Արաբական Միացյալ Էմիրություններում մարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Լոկոմոտիվը» ընկերական խաղում մրցեց «Ռոստովի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։
53-րդ րոպեին առաջինը գոլ բաց թողնելուց հետո «Լոկոմոտիվը» երեք գոլերը խփեց 8 րոպեում։
Դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը (74, 82)։ Եվս մեկ գոլ խփեց Ռիֆատ Ժեմալետդինովը (81)։
Հաջորդ հանդիպումը «Լոկոմոտիվը» կանցկացնի մարտի 3-ին՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մրցելով «Դինամոյի» հետ։