
Թաթոյան հիմնադրամը նշում է, որ ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից:
«Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների] Հայաստանի խորք ներխուժած վայրից է:
Այս ամենօրյա հանցանքներով խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդկանց կյանքը», -նշում է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը: