
Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և համապատասխան գրառում արել սոցցանցերում:
«Այցելություն Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր.
Այսօր Հայաստանում խաղաղությունը պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք փախել են իրենց երկրից՝ միանալու Ֆրանսիային և պաշտպանելու այն»,-գրել է նաև կից լուսանկարներ հրապարակել:
Ֆրանսիացի պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը: