
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր կունենա:
Ինչպես արդեն հայտնի է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, կուսակցության վարչության որոշմամբ, առաջադրվեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում և կտեղափոխվի գործադիր: Իսկ ո՞վ կփոխարինի նրան Ազգային Ժողովում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ ցուցակի հաջորդ համարը Դավիթ Կարապետյանն է: Վերջինս, չնայած երիտասարդ տարիքին, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոններ է զբաղեցրել:
Այսպիսով՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2022-ի հունվարը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ 2022-2023 թթ-ին ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում իրավախորհրդատու է եղել: 2023թ-ի հուլիսին Դավիթ Կարապետյանը նշանակվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
ArmLur.am-ը նաև կապ հաստատեց Դավիթ Կարապետյանի հետ՝ պարզելու վերցնելու է արդյոք մանդատը, թե՝ ոչ։ Վերջինս էլ ասաց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, որոշում չունի:
Քրիստինա Մուշեղյան