ԱԺ-ն ՀԾԿՀ և ՄՊՀ նախագահներ, ՍԴ դատավոր կընտրի. ի՞նչ է սպասվում խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ փետրվարի 27-ին, մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը:

Օրակարգում մի շարք կարևոր հարցեր են ընդգրկված, այդ թվում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրությունը, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրությունը:

ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Կառավարությունն առաջադրվել է գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, իսկ ՄՊՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը:
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը:

ԱԺ նիստերի օրակարգում լինելու են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացուﬓեր կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացուﬓեր կատարելու մասին և այլ նախագծեր:

Այսօր նախ ԱԺ խորհուրդը նիստ կանի, այնուհետև՝ նիստ կանի նաև ՔՊ խմբակցությունը՝ որոշելու, թե որ նախագծին, ինչպե՞ս քվեարկի:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս