
Փետրվարի 26-ին, ժամը 08։22-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:40-ին, մարվել՝ 09:02-ին: Այրվել են վագոն-տնակի կառուցատարրերը՝ մոտ 40 քմ: