Ալբերտ Էնշտեյնը գերմանացի ֆիզիկոս է: Նա հարաբերականության տեսության և քվանտային թեորիայի ու ստատիստիկ ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է:
Էնշտեյնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին Ուլմա քաղաքում:
Գիմնազիայում գրավվել է փիլիսոփայությամբ, մաթեմատիկայով և աստղագիտության վերաբերյալ հայտնի գրականությամբ` հետագայում դառնալով աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը:
Մի անգամ Չարլի Չապլինի հետ անձնական նամակագրության ժամանակ Էնշտեյնը գրում է Չապլինին. «Ձեր «Ոսկե տենդ» ֆիլմը հասկանալի է ամբողջ աշխարհի համար, ու Դուք անպայման կդառնաք մեծ մարդ»: Չապլինը պատասխանում է նրան. «Ես Ձեզանով ավելի շատ եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ»:
Armlur.am-ը ձեզ է ներկայացնում մեծ գիտնականի` թևավոր դարձած խոսքերից մի քանիսը.
Կա երկու անսահման բան` տիեզերքն ու հիմարությունը: Չնայած տիեզերքի հարցում վստահ չեմ:
Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի ` հանճարը ղեկավարում է քաոսը:
Թեորիան այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի աշխատում: Պրակտիկան` երբ ամեն ինչ աշխատում է, բայց ոչ ոք չգիտի` ինչու: Մենք միավորում ենք թեորիան ու պրակտիկան… ոչինչ չի աշխատում, ու ոչ ոք չգիտի ինչու:
Կյանքն ապրելու երկու ճանապարհ կա` ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և ապրել այնպես, ասես շուրջբոլորդ հրաշքներ է, որ լինում են:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: