ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալբերտ Բազեյանը, գտնվելով անազատության մեջ, շարունակում է պայքարել, իրավապահները մոռացել են նրան․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ է կատարվում 6 ամիս կալանքի տակ գտնվող Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի քրեական գործով: Փաստաբան Գեւորգի Մելիքյանի խոսքով՝ նրան մոռացել են:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 29-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով, եւ նրա կալանքի հարցով բողոք էր ուղարկվել ՀՀ վերաքննիչ դատարան, դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ Մխիթարյանը այն դատավորն է, որին Կարեն Անդրեասյանը կարգել է որպես ՀՀ վերաքննիչ դատարանում «իր աչք ու ականջներ»։

Հավելենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին: Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Քնար Մանուկյան




Լրահոս