
Վարչապետի որոշմամբ՝ Բորիս Սահակյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-405-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բորիս Սահակյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: