ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գեւորգ Պապոյանն այսօր մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր կունենա: Ինչպես արդեն հայտնի է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը, կուսակցության վարչության որոշմամբ, առաջադրվեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում եւ կտեղափոխվի գործադիր: Իսկ ո՞վ կփոխարինի նրան ԱԺ-ում:
ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ ցուցակի հաջորդ համարը Դավիթ Կարապետյանն է: Վերջինս, չնայած երիտասարդ տարիքին,Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոններ է զբաղեցրել: Այսպիսով՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2022-ի հունվարը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ 2022-2023 թթ-ին ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում իրավախորհրդատու է եղել: 2023թ-ի հուլիսին Դավիթ Կարապետյանը նշանակվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: ArmLur.am-ը նաեւ կապ հաստատեց Դավիթ Կարապետյանի հետ՝ պարզելու վերցնելու՞ է արդյոք մանդատը, թե՞ ոչ, Վերջինս էլ ասաց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, որոշում չունի:
Քրիստինա Մուշեղյան