
ArmLur.am-ը նախօրեին տեղեկացրել էր, որ տարբեր մարզերի ֆերմերներ, այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնելու: Բանն այն է, որ մարզերում խոզի աֆրիկական ժանտախտ է տարածվել ու որևէ պատկան մարմին քայլ չի ձեռնարկում հարցին լուծում տալու համար: Ֆերմերները որոշել են գալ էկոնոմիկայի նախարարություն իրենց բողոքն արտահայտելու համար:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ֆերմերները փակ հանդիպման են նախարարության ներկայացուցիչների հետ: Քիչ անց կներկայացնենք մանրամասներ: