
ArmLur․am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան գնալու է ԱԺ՝ ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման:
Ամփոփվելու են Մյունխեն եւ Փարիզ այցերի արդյունքները:
Հավելենք, որ այդ նիստի ժամանակ Փաշինյանը թիմակիցներին նաև կհուշի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանին ընտրել, թե ոչ։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերը դեռ փետրվարի 23-ին էր գրել, որ Փաշինյանը պատրաստվում է փակ հանդիպում ունենալ թիմակիցների հետ։
Քրիստինա Մուշեղյան