ՔՊ-ին պատկանող գրասենյակի մոտ ռումբ են տեղադրել․ ինչ են փորձում հասկացնել ՔՊ-ականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ականները հայտնվել են ենթադրյալ հանցագործների թիրախում, ինչու են նրանց պատկանող տարածքներում ռումբ տեղադրում եւ առհասարակ ինչ են փորձում նրանց հասկացնել:
2024 թվականի փետրվարի 24-ին ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի գլխավորած «Միավորված աշխատանքային կուսակցության» շենքի դիմաց ռումբ են տեղադրել: Գուրգեն Արսենյանը հայտնել էր, թե այն երկու օր առաջ է դրված եղել և ժամացույցով պետք է գործեր, բայց չի գործել:
ՔՊ-ական պատգամավորը դիմել է Ոստիկանություն՝ միջադեպը բացահայտելու:

Ի դեպ ՔՊ-ական ատգամավորը ArmLur.am-ին հայտնել էր, որ Գուրգեն Արսենյանի նկատմամբ նման քայլ անելու համար պետք է հասկանալ, որ Գուրգեն Արսենյանն այդ պահին այդտեղ չի լինում, որտեղ դա արել են: Կուսակցության շենքի դիմաց է եղել ռումբը, ոչ թե՝ հենց Արսենյանի տան դիմաց, այսինքն քաղաքական հստակ ենթատեքստ կար դրա մեջ:
Դեպքով քննություն է իրականացվում եւ դեռեւս կատարողը հայտնաբերված չէ:

2022 թվականի օոգոստոսի 31-ին գրել էինք, որ ժամը 5.00-ին, ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել:
Նշված վայր մեկնած օպերատիվ խմբին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 4.20-ի սահմաններում լսել են պայթյունի նմանվող ձայն, ինչից հետո նկատել են, որ վնասվել է Ն. Զարյան փողոցի իր խանութ-յուղման կետի դռան ապակին:

Պայթյունը տեղի էր ունեցել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հոր խանութում: Արդյոք պայթյունը կազմակերպված է եղել, թե դժբախտ պատահարի հետևանք է, իրավապահները մինչ օրս չեն բացահայտել:

Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում` Արաբկիր վարչական շրջանում ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված, և այն պայթելու է։

Նշենք, որ այդ տարածքը մոտ է ՔՊ-ի գրասենյակին, ինպես նաև պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի հարակից տարածքն է։

Ինչ են փորձում հասկացնել ենթադրյալ հանցագործենրը ՔՊ-ական պատգամավորներին, արդյոք նրանք այնպիսի քայլ են արել, որով նրանց փորձում են վախեցնել կամ ինչ-որ բան հասկացնել, ցույց կտա ժամանակը։




Լրահոս