ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ։ Բալայանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն չցանկացավ որևէ բան մանրամասնել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպումը շատ ակտիվ է եղել, որի ժամանակ պատգամավորները տարբեր հարցեր են հղել Բալայանին։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը քիչ առաջ գրեց նաև, որ երեկոյան էլ Փաշինյանը հանդիպելու է ՔՊ-ականների հետ։
Թերևս այդ նիստի ժամանակ էլ Փաշինյանը թիմակիցներին նաև կհուշի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանին ընտրել, թե ոչ։