
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ունենում ենք մեր հայ գործընկերների հետ, իհարկե, կհստակեցնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։