Պայթուցիկ շոու․ ով է ՔՊ-ի գրասենյակից ռումբի ահազանգը տվել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ի գրասենյակից իրավապաներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը  եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ և տեսենել, թե ինչ կա տոպրակի մեջ: Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական պարզել են, որ կեղծ պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույնը օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ:

Նկատենք, որ նախկինում ռումբի մասին ահազանգերի հետքերով, երբ իրավապահները գնում էին, պարզվում էր, որ ահազանգը կեղծ էր, իսկ ահա զանգահարողները հայտնաբերվում էին ու պարզվում էր, որ առողջական խնդիրներ ունեցող անձիք են նման քայլի գնացել: Իսկ հիմա տարօրինակ ու շոուի նմանվող իրավիճակ է, ռումբի մասին ահազանգում են հենց ՔՊ-ակաները, որից հետո դեպքի վայր են շտապում իրավապահները և պարզում են, որ կեղծ ռումբ է ու այն վնասազերծում են: Ստացվում է, որ գործ ունենք բեմականացման հետ, որի նպատակը, թերեւս, որոշակի գործընթացներից առաջ հանրության ուշադրությունը շեղելուն է միտված:

Քնար Մանուկյան




Լրահոս