Երեք օրում արձանագրվել է 25 պատահար. 1 մարդ կյանքից զրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 23-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 19 խարդախության՝ 16, հոգեկան ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, կողոպուտի, մարդու առևանգման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, կաշառակերության, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթղթեր կեղծելու և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու՝ 2-ական, սպանության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, շորթման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ արդյունահանելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, գույքը ոչնչանելու կամ վնասելու և խուլիգանության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս