
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Չքոլյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ): Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես՝
– խոհանոցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտորեն լվացվող, անջրաթափանցիկ, չներծծվող և լվացվող նյութերով,
– խոհանոցի առաստաղը կառուցված է այնպես, որ չի կանխարգելում կամ նվազեցնում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը:
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։