Հայտնի է Արմեն Նազարյանի՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Նազարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։

ArmLur.am-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության տնօրեն Անուշ Պողոսյանը, տիրապետելով թեմային, ասում է.

«Իմ հրապարակումից հետո, որ Մարտունի ԲԿ-ում բացումը կատարվել է, բայց չի աշխատում, դրա ֆոնի վրա, երբ որ հասկացել են, որ շինարարությունը կատարվել է ոչ նորմալ, բավականին շատ թերություններով, Առողջապահության նախարարը համակարգող նախարարին և ծրագրային իրականացման գործակալության պետին հորդորել է դիմում գրել:

Շատ ցավում եմ, քանի որ Արմեն Նազարյանը միակ պրոֆեսիոնալ մասնագետն էր, ով երկար ճանապարհ է անցել, ով շատ լավ տիրապետում էր առողջապահության համակարգին, ասեմ ավելին, նա շատ լավ տիրապետում էր պատերազմական իրավիճակում առողջապահության կազմակերպմանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Կառավարության ճեպազրույցների ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը կնշանակվի այլ պաշտոնի:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս