ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ արձագանք են տալիս հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի հարկ վճարելու հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը:

Այս մասին փետրվարի 23-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապես Նիկոլ Փաշինյանը:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչների հետ, սակայն նրանք չցանակացան խոսել այդ մասին:

Իսկ երգիչ Վարդան Բադալյանն ասաց.

«Հայաստանում բոլորն էլ հարկ են վճարում, ինչի չպիտի վճարեն շոու-բիզնեսի ներկայացուցիչները, հո լուսնի վրա չեն ապրում, ես իհարկե վճարում եմ»,- ասաց նա:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը օրեր առաջ իր ինստագրամյան էջում հումորային տեսահոլովակ էր տեղադրել, որտեղ դերասան Արեն Սաֆարյանի հետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի ներքո քայլում էին անտառում,՝հիշեցնելով վարչապետի հայտարարած խոսքերը.

« Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել, որտեղից եք մեկնել, ինչ ճանապարհով եք գնացել: Ճանապարհի կողքի ճանապարհներից եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան»,-գրել էր նա:

Մոնիկա Եղոյան




Լրահոս