
Երևանում փետրվարի 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում փետրվարի 27-ի գիշերը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։