Armenian text to speach

Արևմուտքը չի ցանկանում պատերազմ ՌԴ ժողովրդի հետ և ձգտում է խուսափել Ուկրաինայում էսկալացիայից․ Մակրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արևմուտքը մտադիր չէ պատերազմել ռուս ժողովրդի հետ և ձգտում է խուսափել Ուկրաինայում հակամարտության սրումից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում բացելով Ուկրաինային աջակցող համաժողովը։

«Մենք բոլորս համախմբված ենք այն հարցում, որ մենք պատերազմ չենք ուզում Ռուսաստանի ժողովրդի հետ։ Մենք շարունակում ենք վերահսկողության տակ պահել իրավիճակը, ինչպես արել ենք 2 տարվա ընթացքում», – ասել է Մակրոնը իր բացման խոսքում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում:




Լրահոս