Մոսկվայում փողոց է անվանակոչվել ի պատիվ հետախույզ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, գնդապետ Գևորգ Վարդանյանի, ասել է Մշակութային ժառանգության վարչության պետ Ալեքսեյ Եմելյանովը, հայտնում է Մոսկվայի կառավարության տեղեկատվական կենտրոնը։
«Փողոցների անուններնն արտացոլում են քաղաքի և մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Փողոցների անվանակոչումն ի պատիվ ականավոր անհատականությունների, թույլ է տալիս ոչ միայն հավերժացնել նրանց ձեռքբերումներն ու վաստակը, այլև պահպանել նրանց հիշատակը գալիք սերունդների համար: Սա հայրենասիրական դաստիարակության և քաղաքի բնակիչների շրջանում անցյալի նկատմամբ հարգանքի ձևավորման կարևոր մասն է։ Նկատի ունենալով Գևորգ Վարդանյանի ներդրումը մեր երկրի անվտանգության և ներքին հետախուզության զարգացման գործում՝ նրա պատվին փողոց անվանակոչելն ընդամենը ժամանակի հարց էր»,- ասաց Եմելյանովը։
Վարդանյան փողոցը գտնվում է թիվ 2070 դպրոցի մոտ, որը 2020 թվականից կրում է հերոսի անունը։ Դպրոցում գործում է նաև թանգարան՝ նվիրված Գևորգ Վարդանյանին և նրա կնոջը՝ Գոհարին, ով նույնպես հետախույզ էր: