“Խոսքի իրավունք” միավորումից armlur.am -ին տեղեկացնում են, որ այս օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում ակտիվ քննարկումներ են գնում` կապված Սևանի, Հրազդանի և այլ հանքավայրերի շահագործման և դրա վտանգների մասին: Խոսքի իրավունք միավորումը ուրախությամբ է արձանագրում փաստը, որ բնապահպանները և քաղաքացիները միավորվել են բնության և մթնոլորտի պահպանման գործի շուրջ: Ֆեյսբուքյան ակտիվիստները տվել են Հրազդանի երկաթահանքի շահագործման գործընթացից սպասվող վնասակար ազդեցությունների նկարագիրը: Ստորև ներկայացնենք մի քանիսը.Լեռան ստորոտի մակերևույթից ներծծվող` հանքի շահագործման արդյունքում առաջացած ծանր մետաղական գոյակցություններն կազդեն լեռան ստորոտում 1-3 մ խորությունից ստացվող խմելու ջրի որակական փոփոխությունների վրա, որից օգտվում են հարյուր հազարավոր մարդիկ Հրազդանում, Ծաղկաձորում, Աբովյանում և Երևանի որոշ շրջաններում:Բացի այդ`լեռան լանջով (թունելով) և ստորոտով հոսող գետի և լեռան ստորոտում գտնվող Ծովինար լճակի ջրերը կաղտոտվեն: Հենց այդտեղից հոսող ջրով են ոռոգվում են Երևանի հարակից և Արարատյան դաշտավայրի մշակովի հողատարածքները, որտեղից ստացվում է Հայաստանում աճեցվող պտուղ-բանջարեղենի 70-80%-ը:Հանքավայրի և նախատեսվող ձուլարանի հարևանությամբ են գտնվում Ծաղկաձոր, Հանքավան և Արզական-Աղվերան հանգստի, առողջարանային և տուրիստական կենտրոնները, որոնք կարող են մեծապես տուժել հանքաքարի կորզման և վերամշակման գործընթացից առաջացրած ծանր մետաղներով հագեցած փոշուց:Ֆեյսբուքցիները նշում են, որ հանքաքավայրի ուսումնասիրությունները կատարվել են 1965-67 թթ-ին, և չնայած հանքում եզակի բարձրորակ երկաթի առկայությանը` այն ժամանակ հանքը չի շահագործվել բնակավայրերին խիստ մոտիկ լինելու պատճառով: Հանքաքարի կորզման արդյունքում գոյացող 350 մ երկարություն, 70 մ լայնություն և 270 մ խորություն ունեցող փոսում կատարվող պայթեցումները կխաթարեն նույն վայրում գտնվող Աթարբեկյան հէկի ջրատար և էներգետիկ համակարգերը, ինչպես նաև ամբողջությամբ կվնասվի լեռան հյուսիս-արևելյան լանջին տեղակայված Վանատուր թաղամասի նոր գերեզմանատունը:Խոսքի իրավունքն արձանագրում է, որ հանքի շահագործմամբ պայմանավորված` նոր աշխատատեղերի խնդիրը արհեստականորեն ուրճացվում է: Ըստ չինական ընկերության` բացվելու է ընդամենը 500 աշխատատեղ:Միավորումից ահազանգում են, որ հանքի շահագործման նախագիծը բնապահպանական առումով պարունակում է լուրջ ռիսկեր, տրված լիցենզիաները չեն անցել անհրաժեշտ փորձաքննություն, շահագործման թույլատրությունը տրված է առանց հասարակական լսումների:
Խոսքի իրավունք Հրազդանի ենթահանքի շահագործումը վտանգավոր է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ