Մարդկանց դեռ վկայականներ չեն տվել, դրանք պիտի տան, որ հասկանանք ինչ ենք անելու. Կոնդի բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորման նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է:
«Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել»,- ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի այս հայտարարությունը առաջացրել է Կոնդի բնակիչների բողոքը:

ArmLur.am-ի հետ զրույցում Կոնդի բնակիչ Մարինեն ասաց. «Ես ինչ հիշում եմ, ասում են, քանդելու են Կոնդը, բայց դեռ ոչինչ չկա:
Երեկ են պաշտոնապես հայտարարել դրա մասին, դեռ մարդ չկա, չեն եկել, բան չեն ասել, չգիտենք ո՞նց ա լինելու, ի՞նչ ա լինելու: Մարդկանց դեռ վկայականներ չեն տվել, դրանք պիտի տան, որ հասկանանք` ինչ ենք անելու: Չգիտենք ո՞նց կլինի»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս