Ի՞նչ հանրահավաքներ են նախատեսված առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը, տեղի ունեցավ միասնական հանրահավաք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այնուհետև՝ հայտարարվեց, որ փետրվարի 24-ին Էջմիածնում տեղի կունենա հանրահավաք, այս անգամ արդեն ցուցարարները պահանջելու են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Այս հանրահավաքը նույնպես կայացավ։ Այս հայտարարությունից հետո ի աջակցություն եկեղեցուն փետրվարի 23-ին ևս կազմակերպվեց հանրահավաք: ArmLur.am-ը տեղեկացավ նաև այն մասին, որ փետրվարի 28-ին «Հայ երեխաները պետք է պաշտպանված լինեն պղծություններից և այլասերվածություններից» գաղափարի շուրջ ևս տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ արդեն կպահանջեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը:

Հավելենք նաև, որ փետրվարի 20-ին  «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած հանրահավաքը շարունակվելու է նաև փետրվարի 29-ին Ազատության հրապարակում՝ ժամը 17:00-ին: Շարժմանն ընդառաջ՝ փետրվարի 27-ին, տեղի է ունենալու «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդի մամուլի ասուլիսը, որի ժամանակ կներկայացվեն գործող կառավարման համակարգի փոփոխությունները, ինչպես նաև մանրամասներ քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքից:

Նանիկ Աղասյան




Լրահոս