«Բանդայի» գործով ամբաստանյալի` լավանալու հույսերը քիչ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա հայտնի «Բանդայի» գործով դատական նիստը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ հինգ ամբաստանյալներից Քյարամ Ամոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի կապակցությամբ ամբաստանյալի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ստացիոնար ամբուլատոր փորձաքննություն:

Նշենք նաև, որ չնայած Քյարամ Ամոյանը չի տառապել և չի տառապում հոգեկան հիվանդությամբ,  նրա մոտ հայտնաբերվել Է գլխուղեղի բարդ գենեզի օրգանական ախտորոշում գլխուղեղի օրգանական հիվանդությունը, այն է` տրավմա, կրկնակի սուբարախնոիդալ արյունազեղումներ` կոգնիտիվ ֆունկցիաների իջեցումով։ Հավելենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով` Ամոյանին  դատահոգեբուժական ստացիոնար ամբուլատոր փորձաքննություն նշանակելու համար:

Armlur.am-ի հետ զրույցում պաշտպան Սամվել Հովհաննիսյանը հայտնեց, որ Ամոյանի վիճակը նույնն է. դրական առաջընթաց չի գրանցվել: «Դեռ չեմ կարող ասել` նա ներկա կլինի նիստին, թե` ոչ: Հիմա նշանակված է փորձաքննություն` իմանալու համար` Ամոյանը կկարողանա մասնակցել դատաքննությանը, թե` ոչ: Նրա մոտ հիմա այնպես է, որ եթե չվատանա, լավանլու հույսերը շատ քիչ են»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ սույն գործով ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանին, Դավիթ Գալստյանին, Գուրգեն Հայրապետյանին, Սամվել Դավթյանին, Արթուր Մանուկյանին, Քյարամ Ամոյանին և Արման Դալլաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բոլորը միասին կազմել են ավազակային խումբ` «բանդա» և, կազմակերպելով ավազակային հարձակումներ, հափշտակելու նպատակով տիրացել են ուրիշների ունեցվածքներին և անշարժ գույքերին:

Տաթև Հարությունյան 




Լրահոս