
Ամերիկահայ հաղորդավար Արաքսյա Կարապետյանը FOX հեռուստաընկերության եթերում կներկայացնի նոր՝ «Հայաստան. Իմ տուն» փաստավավերագրական ֆիլմը: Այս մասին հաղորդավարը հայտնել է ինստագրամյան պաշտոնական էջում:
Լրագրության ոլորտի «Էմմի» մրցանակի դափնեկիր հաղորդավարուհին, ով տարիներ շարունակ ամեն առավոտ ողջունում է հեռուստադիտողին, նոր վավերագրական ֆիլմում խոսելու է Հայաստանի, հայկական մշակույթի և պատմական արժեքների մասին: Այն եթերում է լինելու այսօր՝ փետրվարի 27-ին:
«Հաճելի է նախագծի արդյունքը տեսնելը… ամիսների աշխատանք…», – նկարահանման հրապարակում արված լուսանկարին կից գրել է Արաքսյան:
Հուրի Բաղդասարյան