Ի՞նչ հաց կարող ենք ուտել. Մեծ Պահք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի տասնվեցերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Հաց. Պահքի ընթացքում ի՞նչ տեսակի հաց կարող ենք ուտել: Այս հարցը պահք պահողների շրջանում հաճախ է առաջ գալիս: Հացը ցանկացած դեպքում թույլատրելի է, սակայն պետք է հաշվի առնել դրա բաղադրությունը: Եթե այն պատրաստելիս կիրառվել են կենդանական ծագման հավելումներ, ապա հացը Պահքի ընթացքում կիրառելի չէ: Ինչ վերաբերում է խմորիչներին՝ դրանք բուսական ծագման են և չեն խախտում պահեցողության ընթացքը:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս