
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ծանուցում է ստացել Երևան քաղաքի դատարանից, որ ներկայանա դատարան՝ հարցաքննության: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդանյանը գնացել ու հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում վիճաբանել էր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ, երբ նա պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել էր ՔՊ պատգամավորի ձախ հոնքին»:
Քրեական գործը 2023 թվալկանի ապրիլի 25-ին մտել է դատարան եւ Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում Հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն և խուլիգանական դրդումներով Վլադիմիր Վարդանյանի առողջությանը պատճառել է թեթև վնաս:
Արդյունքում՝ դատարանում դատալսումների փուլ է ու դատարան է հրավիրվել եւ հարցաքննվել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան